Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Հաղթել է Պակեաոն

Հաղթել է Պակեաոն
22.01.2019 | 05:16

Շաբաթ երեկոյան Լաս Վեգասում եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկո: Օրվա մրցաշարերի զարդը եղել է կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Մենի Պակեաոյի ու չորս քաշային կարգերում աշխարհի նախկին փոխչեմպիոն Էդրիեն Բրոների մրցակցությունը: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Պակեաոն, որն առայսօր այդպես էլ մնում է ութ քաշային կարգերում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած միակ բռնցքամարտիկը: Մարտն անցել է նրա բացահայտ առավելությամբ, ու միայն կարելի է զարմանալ, թե այդ ինչպես է Էդրիեն Բրոներին հաջողվել դիմակայել նախատեսված 12 ռաունդում, մնալ ոտքի վրա:
Հենց ռինգից էլ ֆիլիպինցին հայտարարել է, որ չի պատրաստվում լքելու մարզիկի կարիերան ու մարտի հրավեր է արել համաշխարհային բռնցքամարտի մեկ այլ լեգենդ, դալիճում ներկա Ֆլոյդ Մեյվեզերին, որը մարզական կարիերայի ընթացքում չի իմացել պարտություն ասված բանը, երկու տարի առաջ էլ հայտարարել էր սպորտից հեռանալու մասին, սակայն ֆանտաստիկ գումարների դիմաց առևտրային մարտերի այնուամենայնիվ մասնակցում է: Նկատենք, որ ժամանակին մեծ անհամբերությամբ էր ակնկալվում Մենի Պակեաո-Ֆլոյդ Մեյվեզեր մրցակցությունը, սակայն վերջինս այնքան ձգձգեց հնարավոր դիմակայությունը, մինչև որ ժամանակն աշխատեց հօգուտ իրեն: Ինչևէ: Առաջարկը եղել է, սակայն Մեյվեզերի արձագանքը չի հետևել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ